-
15.10.2013|
00:20
ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը երեկ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց։ «Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին»,- արդեն դրսում հայտարարեց Տիգրանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ շարունակելու է ակտիվ պայքարը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է համաներումից։
-
14.10.2013|
17:14
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մոսկովյան Բիրյուլեվոյի շրջանում ոստիկանները ձերբակալել են 1200 օտարերկրացու, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, հետիոտներ և վարորդներ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են բանջարեղենի մեծածախ վաճառակետի մոտ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, ստուգել վերջիններիս հնարավոր ներգրավվածությունը տեղի ունեցած հանցագործության մեջ: Բացի այդ, Բիրյուլեվոյի շրջանի բանջարեղենի բազայում հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենա` խոշոր չափի գումարով և տարբեր զենք-զինամթերքով:
-
14.10.2013|
12:48
Հոկտեմբերի 12-ին Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտում Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած Լոռու մարզային «Բերքի տոն» տոնակատարությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր:
-
13.10.2013|
15:32
«Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ այսօր կազմակերպում են «Հացի» ու «Ազգային խոհանոցի» (Արևելյան և Արևմտյան Հայաստանների տարբեր շրջանների) փառատոներ և ավանդական կենցաղի ցուցահանդես Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում:
-
13.10.2013|
11:47
Տիեզերական աստղադիտարանը (НАСА- Solar Dynamics Observatory) օրերս արձանագրել է հազվագյուտ իրադարձություն. Արևի մթնոլորտում ձևավորվել է մեծ պլազմային լար, որը ձգվել է աննախադեպ չափերի` փակելով սկավառակի լույսի կեսը: Աստղագետները այն նմանեցրել են օձի: Երեքշաբթի օրը Ռուսաստանի Երկրային մագնիսական ինստիտուտը տեղեկացրել է, որ «օձը» պոկվել է արևից և նրա պլազմայի մի մասը թռել է Երկրի վրա:
-
12.10.2013|
13:31
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ և Գարեգին Նժդեհ կայարաններում երևանցիները և Երևան ժամանած հյուրերը կարող են տեսնել«Հին Երևանը. հայացք ապագայից» լուսանկարների ցուցադրությունը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչև դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական դիմագծի վավերագրերն են: Ցուցահանդեսը Երևանի անցյալն ու ներկան տեսնելու և համեմատելու յուրօրինակ պատմական ակնարկ է:
-
12.10.2013|
11:43
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղերում առաջին հաղթանակը տոնեց Երևանում` 2:1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի հավաքականին: Հաջորդ խաղը Նեապոլում է` Իտալիայի հավաքականի հետ:
-
11.10.2013|
19:07
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի:
-
11.10.2013|
18:59
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 9.30-ի սահմանում, Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ:
-
11.10.2013|
15:01
Երևանի մետրոպոլիտենը վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ է: Մետրոյից օգտվող քաղաքացիներին նա դիմավորում է Երևանին նվիրված երգերով, ուղեկցում մինչև գնացք, այնուհետև` դեպի ելք: «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրի ներքո բոլոր կայարնների ստորգետնյա անցումների պատերին փակցված են հին Երևանն հիշեցնող լուսանկարներ` 1917, 1921,1935, 1964 թվերի երևանյան փողոցներն ու տեսարժան վայրերն արտացոլող պատկերներով: